Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանականը երկրի իշխանություններին առաջարկել է «անհատական որոշում ընդունել՝ երբեք մուտքի այցագիր չտալ Ալեքսանդր Լուկաշենկոյինե

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոտե Գաբաշվիլին երկրի իշխանություններին առաջարկել է «անհատական որոշում ընդունել՝ երբեք մուտքի այցագիր չտալ կոնկրետ Ալեքսանդր Լուկաշենկոյինե: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով Վրաստանի հետ այցագրային ռեժիմ սահմանելու Բելառուսի նախագահի որոշումը: «Եթե հաշվի առնենք, որ Լուկաշենկոն ինքը իրավունք չունի ժամանելու Եվրամիության եւ ԱՄՆ-ի երկրների տարածք՝ նրան այնտեղ այցագրեր չեն տալիս, ապա նա հավանաբար պետք է որեւէ մեկից նեղանար եւ առաջինը հիշել է Վրաստանը, որը, նախագահ Բուշի խոսքով, ժողովրդավարության փարոսն էե,-նշել է Գաբաշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում