Նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխաըակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս:

Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ներկա են լինելու տարբեր երկրների պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ, ովքեր կքննարկեն այն մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանը: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները կխոսեն էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կիբերանվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը ելույթ կունենա «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Արմեն Սարգսյանը ֆորումի երկարամյա մասնակիցներից է և Կլաուս Շվաբի հետ վաղեմի բարեկամություն ունի:

Հորդանան կատարած այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարար շրջանակի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն English Français Русский

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում

Արհեստական բանականությունը թույլ է տալիս խնդիրները լուծել Ալեքսանդր Մակեդոնացու ոճով. Արտեմ Օգանով