ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով կառույցի գործունեությունը, բարձր է գնահատել նրա դերակատարությունը ժողովրդավարական գործընթացներին աջակցության ուղղությամբ:

Արարատ Միրզոյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով համատեղ իրականացվելիք ծրագրերի համար նոր օրակարգի ձեւավորման անհրաժեշտությունը: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է համապետական վերջին արտահերթ ընտրություններից հետո որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի օրենսդիր մարմնի գործառույթների առանձնահատկությունները, այն քայլերը, որոնք ուղղված են Ազգային ժողովի, պատգամավորների եւ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Սթեֆան Նիքսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ Հայաստանում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: Նրա հավաստմամբ` Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացմանը, Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ խորհրդարան-հասարակություն կապի սերտացմանը միտված ծրագրերին: Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական միջազգային փորձի ուսումնասիրության, վերապատրաստման դասընթացների անցկացման, ճանաչողական այցերի կազմակերպման կարեւորությունը, անդրադարձ է եղել խորհրդարանի գործունեության թափանցիկությանը միտված քայլերին:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը