ՆԱՏՕ-ն Լեհաստանում 260 մլն դոլար կներդնի ԱՄՆ-ի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման գործում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները Լեհաստանում 260 մլն դոլար կներդնեն ԱՄՆ-ի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել Էր ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 3-4-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախաշեմին, որտեղ նշվելու Է դաշինքի 70-ամյակը:
«ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվեցին Լեհաստանի կենտրոնական մասում ԱՄՆ-ի ուժերի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման նպատակով ավելի քան 260 մլն դոլարի չափով խոշորագույն ներդրման շուրջ,-ասել Է նա:-Այսպիսով՝ մենք մեծացնում ենք ծախսերն ավելացնելու մեր ջանքերը, բայց մենք պարտավոր ենք անել ավելին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: