Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնության հաղթողները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնության հաղթողները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզահամալիրում եռօրյա պայքարից հետո ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան` Էդիկ Հարությունյանը (45 կգ), Հարություն Հովհաննիսյանը (48 կգ), Արսեն Բալակյանը (51 կգ), Հայկ Աբրահամյանը (55 կգ), Գենիկ Ասատրյանը (60 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (71 կգ), Տիգրան Առաքելյանը (80 կգ), Լևոն Գևորգյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (110 կգ):

Հայաստանի առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում էին 235 մարզիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում