Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն. Ջուլֆալակյանը` Միհրան Հարությունյանի՝ հավաքականին միանալու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պետք է ապացուցի, որ գործող մարզիկ է՝ նորից թիմ հրավիրվելու համար: «Աշխարհում չկա ոչ մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարերի: Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն նրա համար: Մարզիկը պետք է լինի հավաքական թիմի հավաքներին, մասնակցի միջազգային մրցաշարերի և ապացուցի, որ գործող մարզիկ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Օրեր առաջ Միհրան Հարությունյանը ԶԼՄ-երի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է վերադառնալ հավաքական թիմ և պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հարությունյանը այժմ հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է երկու հաղթական մենամարտ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում