Լևոն Ջուլֆալակյանը կարևորում է Եվրոպայի առաջնությունում արդար մրցակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարևորում է Եվրոպայի առաջնությունում արդար մրցակցությունը: «Մեր հավաքականն անցել է բոլոր պլանավորված ուսումնամարզական հավաքները: Եվրոպայի առաջնության կազմը ձևավորվել է այդ ամենից ելնելով: Մենք մարտական են տրամադրված Եվրոպայի առաջնությունից առաջ: Մեզ համար կարևոր է, որ արդար մրցակցություն լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Ջուլֆալակյանը:

Խոսելով Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին, ով վնասվածք էր ստացել և բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ ընտրանու մարզիչը փաստեց, որ մարզիկը սկսել է լիարժեք մարզվել: «Արթուրի առողջական վիճակը լիովին լավ է, հիմա պլանավորում ենք հետագա անելիքները»,-ասաց մասնագետը:

Անդրադառնալով Կարապետ Չալյանի բացակայությանը հավաքականում` Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ մարզիկը ծնկի վնասվածք ունի:

Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուխարեստում` ապրիլի 8-14-ը: Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 10-ին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում