Հայաստանում տպվել է 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել նախորդ տարվա հունիսից մինչ այս տարվա մարտի 1-ը՝ համադրելի ժամանակահատվածի հետ համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս ցուցանիշը հանրությանը ներկայացվում է որպես ձեռքբերում, որովհետև ստացվում է, որ ամսական մոտ 6.5-7 մլն դրամի ավել ՀԴՄ կտրոն է տրամադրում: Կարևորում են նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը, քանի որ այն 4-5 ֆունկցիա կարող է իրականացնել»,-ասաց Անանյանը:

Նա հիշեցրեց, որ նոր ՀԴՄ-ները բանկային քարտերը և ID քարտերը կարդալու հնարավորություն է տալիս: Այն նաև օնլայն եղանակով հարկային հաշիվ և այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն ունի:

Ներկայում Հայաստանում առկա է մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը նոր սերնդի մեքենաներ են: Սակայն ցուցանիշներն օր օրի փոխվում են:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ