Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Լոռու մարզում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի գյուղերից մեկում 2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաև՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջադեպի արդյունքում, հրազենային մարմնական վնասվածքներով, Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք անձ:

Բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ նշված անձանցից մեկի մոտ ախտորոշվել է ձախ թիակի ու ծոծրակային շրջանների հրազենային, երկրորդի մոտ՝ գլխի շրջանի հրազենային և գլխուղեղի արյունազեղում, իսկ երրորդի մոտ՝ աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածքներ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 7 անձ ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողներից երեքը եղբայրներ են, իսկ մյուս չորսը՝ նույնպես ազգակցական կապերի մեջ են գտնվում վերջիններիս հետ:

Ըստ քննության տվյալների՝ վիճաբանող մյուս կողմի մասնակիցներն էլ միմյանց հետ են ազգակցական կապերի մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և այլն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն