Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով մարտի 18-21-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զարլանդի համալսարանում եւ Զարլանդ երկրամասի խորհրդարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Զարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտինհամագործակցության համաձայնագիր է ստորագրվել Զարլանդի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ:

Երկրամասի խորհրդարանում հայկական պատվիրակության անդամներին ընդունել է խորհրդարանի ղեկավար Շտեֆան Տոսկանին: Նա, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել հայաստանցի խորհրդարանականներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մտքեր փոխանակել միջխորհրդարանական կապերի ակտիվացման, հայ-գերմանական տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Զարլանդի խորհրդարանի հյուրերի պատվո մատյանում:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան