Հասարակական

Երևանի բոլոր զբոսայգիները կգույքագրվեն. Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

Երևանի բոլոր զբոսայգիները կգույքագրվեն. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, հայտնաբերված խախտումներն էլ կուղարկվեն դատախազություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին՝ կապված Կիրովի անվ. մանկական զբոսայգու անմխիթար վիճակի հետ:

«Կիրովի այգին մեր ուշադրության կենտրոնում է արդեն երեք ամիս, և այգում այդ շինությունները, ցավոք, իրականացվել են մինչև մեր քաղաքային իշխանություն դառնալը: 2002 թվականից այն տրված է վարձակալության՝ 50 տարի ժամկետով, և որպես պայմանագրի կողմ Երևանի քաղաքապետարանն այստեղ շատ թույլ է»,-ասաց Մարությանը՝ վստահեցնելով, որ բոլոր լծակներն օգտագործվելու են ամենը կարգի բերելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում