Պաշտոնական

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մարտի 21-ին հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Կոմպոզիտորը խոսել է ազատ ստեղծագործողների, արվեստագետների խնդիրների մասին, մտահոգություն հայտնել հարկային վարչարարության վերաբերյալ` նշելով, որ այն խոչընդոտում է վերջիններիս աշխատանքի բնականոն իրականացմանը: Այս համատեքստում Վահան Արծրունին ընդգծել է համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձել է մշակութային միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման կարեւորությանը` այս հարցում անհրաժեշտ համարելով պետության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում