Շիրակի պետական համալսարանի ուսանողներին ներկայացվեց հայության մասին The New York Times-ի հոդվածների երկհատորյակը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The New York Times, Washington Post, Boston Globe, Christian Science Monitor, Chicago Tribune և Los Angeles Times թերթերում 1890-1922 թվականներին տպագրված հայ կյանքի մասին հոդվածներն ամբողջությամբ ամփոփվելու են ու ընթերցողին ներկայացվեն բազմահատոր աշխատությունում, որի հրատարակությունն իրականացվելու է Մխիթարյան միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և գրականագետ Արա Քեթիպյանի նախաձեռնությամբ։ Արդեն իսկ հրատարակվել է The New York Times-ի հոդվածների հաստափոր երկհատորյակը, որտեղ ամփոփված է Օսմանյան կայսրությունում հայերի, Հայաստանի Հանրապետության, Հայոց ցեղասպանության և հարակից թեմաներով հոդվածները՝ ընդհանուր 2666 հոդված:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հեղինակները աշխատությունը ներկայացրին Շիրակի պետական համալսարանում: Ներկայացնելով ժողովածուն՝ Հայր Վահան Օհանյանը նշեց, որ առաջիկայում ընթերցողներին կներկայացվեն նաև այլ թերթերի հոդվածներ: «Նպատակը ամերիկյան հայտնի 6 թերթերի արխիվների ներկայացումն է: Այս երկու հատորները պատմում են 1890-1922 թվականների ոչ միայն ցեղասպանության, այլ այդ տարիների Հայկական հարցի, Օսմանյան կայսրության փլուզման և հայկական գաղթօջախերի ստեղծման մասին: Նյութերը ներկայացված են այնպես, ինչպես եղել են, առանց կարծիքի: Միայն ջարդերը չէ, որ ներկայացված են, այլ այն ամենն, ինչը հետևանք է այդ ցեղասպանության: Ներկայացված են նաև նամակներ՝ այդ թվում նաև թուրք դեսպանների գրած, և այդ նամակների պատասխանները»,-նշեց գրականագետ Արա Քեթիպյանը:

Իսկ թե ինչու է ներկայացված 1890-1922 թվականների ժամանակահատվածը, Հայր Վահանը հայտնեց, որ հենց այդ ժամանակ է, որ ամերիկյան թերթերը ավելի մեծ ուշադրություն են դարձնում ջարդերին, հայկական գաղթօջախներին, հայ որբերի կյանքին, կամ այն օգնությանը, որ տրվել է որբանոցներին: Ժողովածուն ունի նաև լուսանկարներ: Հեղինակների և նրանց աջակիցների ջանքերով ճշտված և սրբագրված են շատ անուններ: Ժողովածուն ունի ավելի քան 200 էջ պարունակող անունների ցուցակ:«Փորձել ենք նաև հավաքել նաև այս ժամանակաշրջանի դեմքերի և դեպքերի լուսանկարներ: Այս առումով The New York Times-ում լույս տեսած լուսանկարները քիչ էին, բայց հետագա ժողովածուներում դրանք ավելի շատ կլինեն: Զետեղված են նաև տասնյակ քարտեզներ»:

«Անկասկած այս հրատարակությունը լավագույն պատասխանն է թուրքերին, ովքեր ոչ միայն պետական մակարդակով ժխտում են փաստեր, այլև մեղադրում իրենց զոհին, այն դեպքում, երբ մի ամբողջ ազգի բնաջնջում կազմակերպվել էր թուրքական պետության կողմից»,-շնորհակալություն հայտնելով հեղինակներին նշեց համալսարանի դասախոս, պատմության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը:

Հեղինակներն օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեցին ինչպես բարերարներին՝ հրատարակության, այնպես էլ նրանց, առանց ում աջակցության այս ժողովածուն հնարավոր չէր լինի պատրաստել:Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն կբաժանվի բուհերին, դեսպանատներին ու այն մարդկանց ովքեր զբաղվում են այս հարցով:

Հաջորդ շաբաթ ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ