Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը եզրափակվեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տերտերյան ֆեստի՝ հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնի փակման գալա-համերգին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցրեց Ավետ Տերտերյանի թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի ունեցավ մարտի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Կարծում եմ` ժամանակակից կոմպոզիտորների փառատոնը մեծագույն հաղթանակ է երաժշտական ասպարեզում. տասնամյա հոբելյանը փաստում է դա: Այս տարի կատարեցինք բոլոր այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց անդրադարձել էինք տասը տարվա ընթացքում»,- մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

Նա շեշտեց, որ փառատոնն անպայման պետք է շարունակական լինի: «Այն գործը, որն իրականացնում է փառատոնը` մոռացված նոտաների թվայնացումը, դրանց վերակենդանացումը 21-րդ դարում չափազանց կարևոր են»,-ընդգծեց դիրիժորը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպատակ ունի արժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։

Փետրվարի 20-ից մինչև մարտի 12-ը կայացած համերգների ընթացքում ներկայացվեցին ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները (թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները), այլև հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչների՝ Արմեն Տիգրանյանի, Տիգրան Չուխաջյանի, Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը։ Որպես մենակատարներ հանդես եկան Նարե Արղամանյանը, Լիլիթ Արտեմյանը, Դենիս Շապովալովը։

ՓառատոնիկազմակերպիչնէՀայաստանիպետականսիմֆոնիկնվագախումբը՝գլխավոր դիրիժորևգեղարվեստականղեկավարՍերգեյՍմբատյանիղեկավարությամբ։Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հայերեն العربية

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել