Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ի նպաստ երկու երկրների բարօրության ու բարգավաճման: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերաձեւավորվելիք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարեւոր օղակ են օրենսդիր մարմինների միջեւ կապերի զարգացման գործում:

Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարեւորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF-ի եւ TIFA խորհրդի դերը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ավելի քան 25 տարի ցուցաբերվող աջակցությունը:

Արարատ Միրզոյանը, խոսելով մեր երկրում իրականացվող բարեփոխումների շարունակական գործընթացից, նշել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար սոսկ բառեր չեն, դրանք հիմնարար արժեքներ են, եւ Հայաստանն անշեղորեն գնալու է այդ ճանապարհով: Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին, նաեւ Միացյալ Նահանգներին կանգնել մեր կողքին եւ աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»:

Դեսպանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին ու անելիքներին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

«Պատիվ է հանդիպել Ձեզ հետ Ազգային ժողովի նախագահ եւ վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին»,-ընդգծել է Լին Թրեյսին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանմանը, ուր չօգտագործված մեծ ներուժ կա:

Հայերեն English Français Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր