Հասարակական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան

1 րոպեի ընթերցում

 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացնում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հայկական կողմը վերահսկում է իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Սահմանին իրավիճակը կայուն է, կայուն վերահսկելի»,- ասաց Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը Եռաբլուր էր այցելել հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Մարտի 5-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում