Միջազգային

Չինաստանը 2019 թվականին ռազմական բյուջեն կավելացնի 7,5 տոկոսով՝ մինչեւ 177 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

Չինաստանը 2019 թվականին ռազմական բյուջեն կավելացնի 7,5 տոկոսով՝ մինչեւ 177 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները պլանավորում են ազգային պաշտպանության ծախսերն ավելացնել 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,19 տրիլիոն յուան (շուրջ 177,61 միլիարդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության աշխատանքի մասին զեկույցում, որը մարտի 5-ին տարածվել Է 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ, բարձրագույն օրենսդիր մարմին) երկրորդ նստաշրջանի բացմանը:

Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն ավելացվել Է 7 տոկոսով եւ պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել 1 տրիլիոն յուանի նշագիծը՝ հասնելով 1,044 տրիլիոն յուանի (շուրջ 151,97 միլիարդ դոլար): Անցյալ տարի ՉԺՀ-ի իշխանություններն ազգային պաշտպանության ծախսերն ավելացրել են 8,1 տոկոսով՝ մինչեւ 1,11 տրիլիոն յուան (շուրջ 175 միլիարդ դոլար) հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում