Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խոորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, եւ այդ ուղղությամբ մեր երկիրն ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաեւ կազմակերպության աջակցությամբ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետեւողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում:

Քրիստոս Ջակումոպուլոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:

Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա՝ Քրիստոս Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացմանն ու այս փուլում բավականին ծավալուն եւ խորքային բարեփոխումներ են նախատեսված:

Հայերեն العربية English Русский

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ

ՀՀ վարչապետը մասնակցել է The Washingtoon Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը

ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը

Հայաստանի շախմատի առաջնությունը որակապես բարձր էր. Ռոբերտ Հովհաննիսյան

Մեր օրինակը կարող է ոգեշնչող լինել Հայաստանի համար․ Եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարները խոսել են եվրաինտեգրման ճանապարհի մասին

Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Զախարովա

ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն. քննարկվել են գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված առաջնահերթությունները

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանը հանդիպել է Ռուտտեին

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթանակն անսպասելի չի համարում