Շիրակի պետական համալսարանի ռեկտորի երկու թեկնածուները բավարար ձայներ չեն հավաքել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 8 ժամ տևած ընտրությունների արդյունքում, այդպես էլ Շիրակի մայր բուհի ռեկտոր չընտրվեց: Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի ռեկտորի ընտրություն: Ռեկտորի աթոռի համար պայքարում էր երկու թեկնածուª Անդրանիկ Սարգսյանը եւ Լուսինե Ֆլջյանը: Անդրանիկ Սարգսյանը Մաթեմատիկայի« ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է« տեխնիկական գիտությունների թեկնածու« դոցենտ« իսկ Լուսինե Ֆլջյանը՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր« բանասիրական գիտությունների դոկտոր« պրոֆեսոր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը, այնուհետև պատասխանեցին խորհրդի անդամների հարցերին: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ գաղտնի քվերակություն: Շիրակի մայր բուհի ռեկտոր կընտրվեր այն թեկնածուն« ով փակ և գաղտնի քվեարկությամբ կստանար խորհրդի 24 անդամների ձայների կեսից ավելին« սակայն թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները© Անդրանիկ Սարգսյանի օգտին գրանցվեց 8« իսկ Լուսինե Ֆլջյանի օգտին՝6 ձայն« 9 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:

Սկզբում ռեկտորի ընտրության համար ներկայացվել էր չորս հայտ: Թեկնածուներից մեկը« սակայն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտարարել« իսկ երկրորդ թեկնածուի ª Մանուշակ Կարապետյանի մասնակցությունը բուհի հոգաբարձուների խորհրդը չընդունեց՝ հաշվի առնելով այն, որ թեկնածուն չուներ փորձª հանրային կառավարման եւ բարձրագույն կրթության ոլորտում£

2018 թվականի մայիսի 15-ին բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական ներկայացրեց: Ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Ռեկտորի հաջորդ ընտրությունները կորոշի բուհի հոգաբարձուների խորհուրդը ªառաջիկա նիստի ընթացքում

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում