Միջազգային

Եվրամիությունը պահանջել է խուսափել ռազմական ինտերվենցիայից Վենեսուելայում

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պահանջել է խուսափել ռազմական ինտերվենցիայից Վենեսուելայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն անհրաժեշտ Է համարում խուսափել Վենեսուելայում զինված ինտերվենցիայի սցենարից, հանդես Է գալիս առանց ուժի կիրառման ճգնաժամի խաղաղ լուծման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին լրագրողներին հայտարարել Է հանրակցության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Մենք վերահաստատում ենք ավելի վաղ հայտարարված դիրքորոշումը երկրում ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության վերաբերյալ, որը չի ենթադրում ուժի կիրառում: Մեր դիրքորոշումն այն Է, որ հարկավոր Է խուսափել ցանկացած ռազմական ինտերվենցիայից»,-փետրվարի 25-ին ԵՀ-ում անցկացված ճեպազրույցում հայտարարել Է եվրոպական դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում Է աշխատանքը միջազգային շփման խմբի շրջանակներում՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման, այդ թվում՝ հեռանկարում նոր ընտրությունների կազմակերպման համար, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծման համար:

Նա հայտնել Է, որ փետրվարի 28-ին Բրյուսելում նիստ կանցկացվի շփման խմբի հաջորդ նախարարական հանդիպման նախապատրաստման համար, որի ամսաթիվը դեռեւս ճշտվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում