Չինացիների կյանքի տարբեր կողմերը ներկայացող «Չինական ժամանակակից պատմվածքներ» գիրքը հանձնվեց ընթերցողների դատին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Չինական ժամանակակից պատմվածքներ» գրքում զետեղված կարճ ստեղծագործություններում գեղարվեստական անդրադարձ է կատարվում վերջին երեք տասնամյակների ընթացքում Չինաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Գործերն ընտրված են «Շանհայ Լիթրիչըր»-գրական հանդեսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց փետրվարի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում:

«Պատմվածքներում ներկայացվում են Չինաստանի Մշակութային հեղափոխությունից հետո այնտեղ հաստատված նոր կարգերը, կյանքի դրսևորումները: Ներառել ենք գործեր, որոնք արտահայտում են ժամանակակից մարդու, անհատի պահանջմունքները: Առաջ է քաշվում ազատ սիրո գաղափարը, մարդկային բարդ փոխհարաբերություններին անդրադարձող հարցեր են շոշափվում»,-նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, որը կազմել է ժողովածուն:

Նա հավելեց, որ նախկինում Հայաստանում հրատարակվել են «Չինական հեքիաթներ», «Չինական առակներ», «Չինական պոեզիա» շարքերը:

Երիցյանը կարևորեց այն փաստը, որ պատմվածքները միջնորդավորված լեզվի՝ անգլերենի օգնությամբ հայերեն են թարգմանվել Վալերի Բրյուսովի անվան համալսարանի՝ թարգմանություններով մասնագիտացող ուսանողների ուժերով: Գիրքը բաժանվելու է Հայաստանի բոլոր գրադարաններին:

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն ասաց, որ հայ-չինական հարաբերությունները գնալով զարգանում են: Նրա խոսքով` դրական է գնահատվում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը: «Մեծացել է Չինաստան այցելող հայերի թիվը, իսկ չինացի զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով: Պետք է փաստեմ, որ հայերը և չինացիները շատ բան գիտեն երկու երկրների մասին: Դրան նպաստել են չինարեն լեզվի ուսուցումը Հայաստանում, մշակույթի, գրականության տարածումը»,-նշեց դեսպանը:

Նա շեշտեց, որ նախորդ տարի Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություններից երեք նկարահանող խումբ է եկել Հայաստան ու փաստագրական բազմասերիանոց ֆիլմ նկարահանել:

Անդրադառնալով գրքի հրատարակմանը` Թիան Էրլուն ընդգծեց, որ դրանք նպաստում են մեր ժողովուրդների հոգևոր մերձեցմանը: Դեսպանությունը միշտ կաջակցի նման նախաձեռնություններին»,-եզրափակեց դեսպանը:

Շնորհանդեսին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները երաժշտության, ասմունքի և պատկերավոր նկարագրական ելույթների միջոցով ներկայացրեցին գրքում զետեղված պատվածքներից հատվածներ` մեծացնելով ներկաների հետաքրքրությունը դրա նկատմամբ:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել