Ռուբեն Ռուբինյանը կառավարության ծրագրի նախագծում արտաքին քաղաքականությունը համարում է բազմավեկտոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կառավարության ներկայացրած ծրագրի նախագծի արտաքին քաղաքականության հատվածում տեսնում է կարևորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություն են և ներկայացնում են տարբեր վեկտորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը: Այստեղ, բնականաբար, նախկին` ետհեղափոխական առաջին կառավարության ծրագրի համեմատ մեծ տարբերություններ չկան: Ինչպես մշտապես հայտարարել ենք, արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան: Դա ամենևին չի նշանակում, թե գործող ուղղությունների շրջանակում տեղ չկա աշխատելու, և չպետք է խորացվեն հարաբերությունները մի շարք ուղղություններով, և չպետք է բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք հուզում են մեզ և հանրությանը»,- նշեց Ռուբինյանը:

Նա համաձայն չէ այն քննադատությանը, թե նախագծով առաջարկվող արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր չէ: «Եթե նայենք ծրագիրը, հստակ երևում է, որ կան մի շարք կարևորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություններ են: Այդ ուղղությունները տարբեր են և ներկայացնում են տարբեր վեկտորներ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Ռուբինյանը նկատեց նաև, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը չպետք է շատ դետալային լիներ: Այս առումով ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական շեշտադրումները, որը, իր կարծիքով, արված է:

Կառավարության ծրագրի նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 12-ի նիստում:

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի