ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ ԲակոՍահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանականխմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւպատգամավորների հետ: