Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանն անհրաժեշտ են համարել խորհրդարանական կապերի ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան:

Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը:

Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ հայ եւ վրացի խորհրդարանականներն իրենց ներդրումը կունենան երկկողմ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման գործում:

Կողմերը երկուստեք անհրաժեշտ են համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի մակարդակում, այլեւ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Զրուցակիցները, անդրադառնալով հայ-վրացական կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, վստահություն են հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններով պայմանավորված` խորհրդարանական երկխոսությունն ամուր հիմք կլինի համագործակցության առավել ամրապնդման համար:

Հայերեն English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները