Տարածաշրջանային

Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը

1 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված Է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նխանակում Է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին եւ Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,- ասել Է Խամենեին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Նա պարզաբանել Է, որ այդ կարգախոսը «բնավ չի վերաբերվում ամերիկյան ազգին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում