Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հովհաննես Գալստյանի գործով դատարանից հայցադիմում չի ստացել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որին կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դատի է տվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար, դատարանից հայցադիմում չի ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Մենք դատարանից ստացել ենք ծանուցում, որի համաձայն այս տարվա հունվարի 30-ին պետք է տեղի ունենար դատական առաջին նախնական նիստը: Ծանուցում ուղարկելուց հետո դատարանը պետք նաև հայցադիմում ուղարկեր կից փաստաթղթերով: Հայցադիմում մենք չենք ստացել: Հայցադիմումն անհրաժեշտ է հայցի բովանդակությունը հասկանալու համար: Մենք հունվարի 29-ին միջնորդություն ենք ներկայացրել դատարան այն մասին, որ չենք ստացել հայցադիմումը, և դատարանը մեր միջնորդությունն ընդունել է: Արդյունքում դատական առաջին նիստը հետաձգվել է: Այն տեղի կունենա ապրիլի 9-ին»,-ներկայացրեց տնօրենը և հավելեց, որ շատ ճիշտ է հարցը դատարանի միջոցով լուծելը:

Միրզախանյանն անդրադարձավ նաև Հովհաննես Գալստյանի բարձրաձայնած այն հարցին, որ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելիս Լիլիթ Մակունցն ուսումնասիրել է որոշ փաստաթղթեր և ասել, որ պետք է շարունակել ֆիլմի արտադրությունը և դրական լուծումներ գտնել: Մակունցը հրավիրել է միջգերատեսչական հանձնաժողով՝ պարզելու արդյոք կինոնկարի ֆինանսավորումն անօրինական կերպո՞վ է մերժվել: Հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ կանոնակարգի այն կետը, որով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժվել է, կիրառելի չէ այդ հայտի համար: ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է այն փաստը, որ նախարարության ձևավորած մրցութային հանձնաժողովն անօրինականություն է թույլ տվել` մերժելով հայտը:

Ի պատասխան դրա` Շուշանիկ Միրզախանյանն ասաց, բանավոր հանձնարարականով պետք է ստեղծվեր նախարարությանը կից հանձնաժողով, որում ընդգրկված պետք է լինեին ՀՀ մշակույթի և այլ նախարարությունների մասնագետներ: «Ես որպես Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն չեմ ստացել որևէ հանձնաժողովի պաշտոնական արձանագրություն, որի համաձայն «Տատիկիս վարսերը» ֆիլմը պետք է ֆինանսավորվի: Չստանալով այդ արձանագրությունը` ես ի՞նչ քայլեր պետք է անեի: Բազմիցս ասել եմ, որ շատ ուրախ կլինեի, եթե նման իրավիճակներ չստեղծվեին»,-պատմեց նա:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել Մատենադարանի մոտ: Ինըօրհետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց այն ժամանակվա մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար ԱրմենԱմիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասըժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը ՀՀ Ազգային ժողովի այգում: Նա պահանջում է վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում