Փառատոներ, հոբելյանական երեկոներ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը կներկայանա հետաքրքիր ծրագրերով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը նախատեսում է տարվա ընթացքում երիտասարդ կոմպոզիտորների, սիմֆոնիկ և կամերային երաժշտության փառատոներ, Ռուբեն Ալթունյանի, Վլադիլեն Բալյանի, Գեղունի Չթչյանի և այլ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգային ծրագրեր կազմակերպել:

Սպասվող միջոցառումների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:

«Վերջերս զրուցել եմ մի քանի երաժշտական դպրոցների տնօրենների հետ, որպեսզի դպրոցների ծրագրում ներառեն այն կոմպոզիտորների գործերը, որոնք գրում են մանկական ստեղծագործություններ: Մենք` ժամանակակից կոմպոզիտորներս, հաճախ ենք այցելում երաժշտական դպրոցներ և հանդիպում այնտեղի սաներին: Պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի է: Երեխաների անմիջականությունը հրաշալի է»,-ասաց նա և հավելեց, որ հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, միության դահլիճում հանդես կգան երաժշտական դպրոցների լավագույն կատարողները:

Անդրադառնալով փառատոներին, համերգային ծրագրերին, այլ երկրներում ելույթներ ունենալուն` Սաթյանը շեշտեց, որ ծրագրերը շատ են, բայց դրանք անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ, որն այսօր կառուցվածքային խնդիրներ ունի:

«Մեր ծրագրերը մասամբ ֆինանսավորում է նախարարությունը: 2018 թվականի ապրիլից դադարեցվել է միության ամենամսյա պետական ֆինանսավորումը, մի շարք նամակներ ենք գրել, բարձրացրել մեր ձայնը, դեռ սպասում ենք: Մենք մեր ուժերով փորձում ենք իրականացնել ծրագրեր, որոնք փոքր ֆինանսական միջոցներ են պահանջում:

Լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար անպայման պետք է պայմանավորվենք Մշակույթի նախարարության հետ, քանի որ ներգրավում ենք այդ կառույցի ենթակայության տակ գտնվող կոլեկտիվների, մենակատարների:

Օրինակ՝ Երիտասարդ կոմպոզիտորների, պատանի կոմպոզիտորների երաժշտության փառատոներ, հայ ժամանակակից երաժշտության փառատոն, նախագծեր այլ երկրների կոմպոզիտորական կառույցների հետ և այլն»,-ներկայացրեց Սաթյանը:

Նրա խոսքով` թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց մեր մշակույթի հետ հաշվի են նստում: «Արտերկրից Հայաստան եկող մարդիկ զարմանում են, որ մենք կարողացել ենք պահպանել մեր կոլեկտիվները, նշում են, որ լավ երաժշտություն ունենք: Նրանք ափսոսում են, որ այն քիչ է հնչում: Պատճառն այն է, որ չկա պրոպագանդա: Հաճախ ենք ասում, որ երաժշտությունը պետք է եկամուտ բերի, բայց ինչպե՞ս բերի: Գովազդներ են անհրաժեշտ, ներդրումներ են պետք»,-ընդգծեց Սաթյանը:

Խոսելով Էդվարդ Միրզոյանի անվան Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան դահլիճի նորոգման մասին`միության նախագահն ասաց, որ պետության աջակցությամբ արվել են հաշվարկներ, որպեսզի պարզ լինի, թե որքան գումար է անհրաժեշտ նորոգման համար: «Մարտին կամ ապրիլին կհայտարարվի տենդեր ու կորոշվի, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները»,-նշեց Սաթյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում