Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Ուկրանիայի դեսպանը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձեւավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` դեսպանը վստահեցրել է, որ Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ` փաստելով, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Պյոտր Լիտվինն իր պատրաստակամությունն է հայտնել միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ խորացման գործում, կարեւորել համագործակցությունը միջազգային հարթակներում:

ՀՀ ԱԺ նախագահը եւ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես գիտության, մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր, գոհունակությամբ արձանագրել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը: Կողմերը բարձր են գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերը հարաբերությունների խորացման հարցում, երկրի հասարակական-քաղաքական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան