Հայաստանը չի պատասխանի ԼՂ հարցում փոխզիջումների մասին հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քյոլնում հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին:

Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը, մասնավորապես, ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ով է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրաստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

Վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում և մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող այն տեղեկություններին, թե իբր ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: «Ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և հարցրել՝ կարո՞ղ է մեր վրա ճնշում են գործադրում և մենք գլխի չենք ընկել: Որովհետև այնպիսի տպավորություն է, որ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանում ամենաչտեղեկացված մարդիկ մենք ենք՝ ես, ապա պարոն արտգործնախարարը»,- կատակել է Փաշինյանը՝ հերքելով նմանօրինակ լուրերի իսկությունը:

Հայերեն العربية Русский

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Հարավային Կորեան քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը