Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված բազմաբովանդակ ծրագրեր կյանքի կկոչվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում հետաքրքիր մշակութային ծրագրեր կիրականացվեն:Կհրատարակվեն գրքեր, Թումանյանի ստեղծած մանկական խաղերը, նախատեսվում են նորաձևության ցուցադրություններ և այլ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:

«Հոբելյանը շատ լավ առիթ է թանգարանի նախընթաց տասը տարին ամփոփելու և 150-ամյակի առթիվ արված գրահրատարակչական աշխատանքները ներկայացնելու համար: Մեզ մոտ պահպանվում են Թումանյանի ընտանիքի ֆոնդային նյութերը, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել: Դա հարուստ ժառանգություն է, և մենք որոշեցինք, որ այն պետք է դառնա նաև հասարակության սեփականությունը։ Ուստի թանգարանը հրատարակել է մեծն գրողի զավակներից Աշխեն Թումանյանի, Մուշեղ Թումանյանի արխիվներն ամբողջությամբ, Արտավազդ Թումանյանի երկհատորյակը. առաջիկա տարիներին կլինի ևս երկու հատոր»,-նշեց Եղիազարյանը:

Այս տարվա ընթացքում սպասվելիք հրատարակչական գործունեության մասին խոսելով` տնօրենի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Թումանյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան իրադարձությունների օրացույցում, ինչը շատ պարտավորեցնող է: «Աշխարհին ասելիք ունենք աշխարհի լեզվով. հետևաբար թանգարանը նախաձեռնել է մեկ ամբողջական ծաղկաքաղ բանաստեղծի ստեղծագործություններից, հոդվածներից, նամակներից, որոնք պետք է տպագրվեն անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն: Լավ որակի թարգմանությունը քիչ է, այն նաև պետք է հասցնել ընթերցողին»,-պատմեց նա ու հավելեց, որ այս տարի կտպագրվի Թումանյանի ժողովածուն:

Թումանյանի ակադեմիական երկերի լիակատար ժողովածուն նույնպես վերախմբագրված հրատարակվում է:

Անդրադառնալով փետրվարի 19-ին սպասվող միջոցառումներին` Եղիազարյանն ասաց, որ այդ օրը հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված ոչ միայն թանգարանի ներսում, այլև շրջակայքում, որտեղ նախատեսվում է հրավառություն: Թանգարանում նախատեսվում է ներկայացում, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Նրա սցենարով բեմադրության մեջ թանգարանի այցելուները կհանդիպեն Թումանյանին և կպարզեն, որ գրողի ծննդյան օրը շնորհավորելու են եկել Գրիմ եղբայրները, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը և այլ մեծանուն գրողներ:

Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:

Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհանեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան:

Անի Եղիազարյանը հայտնեց, որ պատրաստվում են իրականացնել նորաձևության շաբաթ: «Թումանյանը շատ էր կարևորում ճաշակը և այն համարում կյանքի բույրը: Նորաձևության ցուցահանդեսում կներկայացվի 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում ապրած հայ մտավորականների հագուկապը, որի տարբեր բաղկացուցիչներ մոդայիկ են նաև այսօր: Առանցքում կլինի Թումանյանի ընտանիքը, աղջիկներից Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի»,-ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և հավելեց, որ ցուցադրություններ կլինեն Թբիլիսիում և Մոսկվայում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում