Մի խումբ գրողներ Բանակի տոնի առթիվ արժանացան մրցանակների

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը, ՀՀ պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ Ազգային Բանակի տոնի առթիվ մրցանակներ հանձնեց մի խումբ գրողների գեղարվեստական արձակ, պոեզիա և այլ անվանակարգերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունն անցկացվեց հունվարի 25-ին Հայաստանի գրողների միությունում:

«Բանակի 27-րդ տարեդարձին սա մեր լավագույն մասնակցությունը կարող է լինել գրական գործերով, աշխատանքներով: Գրողները միշտ իրենց գործերում խոսել են բանակ, պետականություն ունենալու բաղձանքի մասին: Բարեբախտաբար մենք այն ունեցանք»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ ժամանակակից գրողներն իրենց ստեղծագործություններով մասնակցել են և բանակաշինությանը և պետականաշինությանը և այսօր իրենց գործերով բորբոքուն են պահում հայոց զինագործ, զինավառ ոգին:

Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Գրիգոր Ջանիկյանին՝ «Սպարտակ՝ վիպասք 80-ամյա արծիվ-մահապարտի մասին» գրքի համար:

«Չնայած գրքի հեղինակը ես եմ, բայց մրցանակին արժանացել է գրքի հերոսը` Սպարտակ Մաթևոսյանը, որը մեծ վաստակ ու ներդրում ունի երկրի կյանքում: Նա սկսել է իր գործունեությունն այն տարի, երբ սկսվեց ազատագրական շարժումը. հրապարակում ցույցեր էին հողերի պահանջով: Երբ Վազգեն Սարգսյանը կոչ արեց մահապարտների գումարտակ կազմակերպել, 53-ամյա Սպարտակը թողեց իր հինգ աղջիկներին և կնոջը և կամավոր գնաց պատերազմ»,-պատմեց Գրիգոր Ջանիկյանը և հավելեց, որ 78 տարեկանում Սպարտակը կամավոր մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին ու փառքով, պատվով վերադարձել տուն:

Երկրորդ մրցանակի արժանացան Հովիկ Գրիգորյանը «Արարատի կանչող լույսը» գրքի համար և Սաթենիկ Ղազարյանը մամուլում տպագրած պատմվածքների համար, երրորդ մրցանակը տրվեց Երվանդ Վարդանյանին՝ «Անհետացող դաշտերի քարտեզը» պատմվածքի համար և Սալբի Թաշճեանին «Վերջին այցելութիւն...» պատմվածքի համար:

Պոեզիա անվանակարգում առաջին մրցանակը ստացան Նոնա Պողոսյանը և Կորյուն Առաքելյանը բանաստեղծական շարքի համար: Երկրորդ մրցանակը հանձնվեց Գոհար Գալստյանին և Սուրեն Դավթյանին բանաստեղծական շարքի համար:

«Այս գործը նվիրել եմ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտին մասնակցած զինվորների հիշատակին: Նկարագրվում են նրանց հերոսական արարքները, առօրյան, կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա»,-ներկայացրեց Սուրեն Դավթյանը:

Անդրադառնալով մրցանակին` գրողը խոստովանեց, որ այն պարտավորեցնող է, ունի մեծ խորհուրդ: «Ի վերջո պատերազմը միայն կռվի դաշտում չէ, այն մեր կյանքում է, և գրողը զինվորներից մեկն է»,-եզրափակեց նա:

Նույն անվանակարգում երրորդ տեղի մրցանակը տրվեց Սամուել Վեմին՝ «Ձմեռը երկնքում չի մնա» գրքի համար:

Հրապարակագրություն, գրաքննադատություն անվանակարգում մրցանակի արժանացավ Ռուզան Ասատրյանը «Վավերագիր» գրքի համար:

Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը տրվեց Ժաննա Հակոբյանին՝ «Հայի գենը» գրքի համար և Ֆելիքս Բախչինյանին՝ «Հոգին ավելին է, քան արտացոլանքը» հրապարակման համար:

Հատուկ մրցանակներ շնորհվեցին Արտեմ Հարությունյանին և Վարդան Հակոբյանին:

ԵԿՄ մրցանակը հանձնվեց Էդուարդ Խաչիկյանին:

Մրցանակաբաշխությանը մասնակցած մի խումբ հեղիակների տրվեցին խրախուսական մրցանակներ, մասնակցության համար մի քանի գրողի հանձնվեցին պատվոգրեր:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգերորդ անգամ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում