Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել Է սոցցանցերի վտանգի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում Է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում Է, որ դրանք կարող են պարունակել նաեւ որոշակի վտանգներ, ուստի պատասխանատվություն են պահանջում օգտատիրոջ կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության՝ հունվարի 24-ին հրապարակված պապական ուղերձում, որն արվել Է Սոցիալական հաղորդակցումների համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Հարկ Է ընդունել, որ սոցիալական ցանցերը, մի կողմից՝ ծառայում են մերձեցմանը, համերաշխությանը, միմյանց օգնելուն, մյուս կողմից՝ թույլ են տալիս չարաշահել անձնական տվյալները քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու նպատակով՝ քամահրելով մարդու իրավունքները»,-ասված Է Ֆրանցիսկոսի ուղերձում:

«Հասարակությունը, ինչպես եւ Ցանցը, պատասխանատվության վրա հիմնված ուշադիր երկխոսություն են պահանջում այդ հաղորդակցման լեզվի օգտագործման հարցում: Առայժմ Ցանցը չի կարելի հավասարեցնել հասարակությանը, թեեւ առանձին դեպքերում այն ապացուցում Է իր հանձնառությունը համերաշխության սկզբունքներին, բայց ավելի հաճախ դրանք առանձին մարդկանց խմբեր են, որոնք միավորված են շահերով ու թեմաներով՝ թելադրված թուլությամբ»,- հավելել Է Հռոմի պապը: «Տեղ Է բացվում Էթիկական, սեռական, կրոնական բնույթի ամեն տեսակ նախապաշարումների տարածման համար: Եվ այդ ցանցը մեր առջեւ դնում Է Էթիկական, քաղաքական, իրավաբանական, տնտեսական բովանդակության հարցեր, որոնք ծառացած են նաեւ Եկեղեցու առջեւ»,- նշել Է քահանայապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում