Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը գլխավորելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը գլխավորելու է  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Խորհրդի նիստում հունվարի 24-ին ձևավորվել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակության կազմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում