Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 26 մլն 173 հազար դրամ վերադարձրել է բյուջե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018 թ. պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` թվային ցուցանիշներ ներկայացնելով հարկադիր կատարման ոլորտից:

«Նշեմ, որ պետական բյուջեով Ծառայությանը 2018 թ. համար հատկացվել էր 1 մլրդ 356 մլն 758 հազար դրամ, որի շուրջ 84%-ը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ ՀՀ կառավարության՝ 2018 թ. համապատասխան որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018 թ. տարեկան նախահաշիվը կազմել էր 1 մլրդ 780 մլն 514 հազար 100 դրամ, որի 42%-ը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018 թ. Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն դրամն ուղղել է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը (որոնք առաջացել էին նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով). 01.01.2019 թ. դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի»,- գրել է նախարարը:

Նրա խոսքով` գումարների բռնագանձման, կատարողական վարույթների հարուցման ու կարճման ոլորտում ևս ունենք ցուցանիշների էական դինամիկա, 2018 թ. ընթացքում Ծառայութունը ընթացք է տվել 2 մլն 702 հազար 813 կատարողական վարույթի:

«2017թ ցուցանիշը շուրջ 68.9%-ով գերազանցվել է: 2018 թ. կարճվել են նաև 1 մլն 725 հազար 919 կատարողական վարույթներ։ Այս ցուցանիշը շուրջ 275.5%-ով ավելի է 2017 թ. ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ)»,- գրել է նա:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են