Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմման հարցը:

«Երևանի քաղաքապետի կողմից ստացել ենք մի քանի արձանագրություն, որով դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները»,- նշեց Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները դադարեցված ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին:

Երևան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Գալստյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում