Պաշտոնական

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության ոգով:

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին եւ նպատակներին: Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց, Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ հետ և Ձեր կառավարության հետ՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության եւ ամրապնդման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը», - ասված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում