Քաղաքականություն

Նոր իշխանությունները մշտական ուշադրության տակ են պահելու ազգային փոքրամասնությունների խնդիրները. Մխիթար Հայրապետյան

2 րոպեի ընթերցում

Նոր իշխանությունները մշտական ուշադրության տակ են պահելու ազգային փոքրամասնությունների խնդիրները. Մխիթար Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես լինելու են ՀՀ իշխանության ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 16-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ասաց ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը:

«Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների կողմից այլ որակի մոտեցում է ցուցաբերվելու ՀՀ ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային խնդիրներին: Մենք մեր մշտական ուշադրության տակ ենք պահելու ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 3 խմբակցությունները առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը 1 հանձնաժողովում:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում