Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 16-ին տեղի ունեցած ԱԺ նիստում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին:

«Վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի ներկայացուցչի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից, և նա պահել է այս տրամաբանությունը: Այն տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում: Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրը բանակցային ձևաչափի շարունակականությունն ապահովելն էր: Երբ հեղափոխության ժամանակ մենք նշում էինք, որ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, նաև նկատի ունեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափը»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Ռուբինյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում կարևոր, բովանդակային փուլ չի սկսվել:

Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 3 խմբակցությունները առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը 1 հանձնաժողովում:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Հայերեն English Français Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը