Մխիթար Հայրապետյանի համար մեծագույն պատիվ էր գործադիր իշխանության կազմում ծառայելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, ինչպես նաև քաղաքական թիմին՝ սփյուռքի նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայրապետյանը գրել է, որ կառավարության այսօրվա նիստը վերջինն էր իր համար: «Մեծագույն պատիվ էր գործադիր իշխանության կազմում ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-նշված է Հայրապետյանի գրառման մեջ:

2018 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Մխիթար Հայրապետյանին նշանակել էր սփյուռքի նախարար: Մխիթար Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաերիտասարդ նախարարն էր՝ 27 տարեկան:

Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է պատգամավորական մանդատ և պատրաստակամություն հայտնել գործունեությունը շարունակելու օրենսդիր մարմնում: Կառավարության կառուցվածքում կատարվելիք փոփոխությունների արդյունքում մեծ է Սփյուռքի նախարարության փակման հավանականությունը:

Հայերեն

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը