Հայաստանն իրականացնում է Կովկասյան ընձառյուծի պահպանման համաեվրոպական ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ քայլեր են իրականացվելու Հայաստանում՝ Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծի պահպանման ուղղությամբ:

«Որոշ կենդանատեսակներ կան, որոնք վերացման եզրին են եղել, և ԱՄԷ-ի մեր գործընկերները մեծ ծրագրեր են իրականացրել: Վերականգնողական ծրագրից բացի, կարևոր է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում ստեղծենք բավարար պայմաններ... Կովկասյան ընձառյուծի առկայությունը նշանակում է, որ մեզ մոտ ձևավորված է բավարար էկոհամակարգ»,- ասաց Գրիգորյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց կովկասյան ընձառյուծի պահպանման գործում Հայաստանի առաջնորդող դերը միջազգային ասպարեզում, որովհետև կովկասյան ընձառյուծըհանդիսանում է Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին: «Կովկասյան ընձառյուծ կա Իրանում, Ռուսաստանում են փորձում վերականգնողական ծրագրեր իրականացնել, Եվրոպայում ընդհանրապես չկա որևէ խոշոր կատվազգի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագիրը համաեվրոպական է, ինչի մասին ԵՄ գործընկերները տեղյակ են:

2019 թ. հայտարարվել է Կովկասյան ընձառյուծի տարի։ Նման որոշում ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից՝ 2018-ի դեկտեմբերին:

Հայերեն English

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային