Քաղաքականություն

Անի Սամսոնյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. նա պատգամավորի մանդատ կստանա

1 րոպեի ընթերցում

Անի Սամսոնյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. նա պատգամավորի մանդատ կստանա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետին ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անի Սամսոնյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։

Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»,- գրել է նա։

Անի Սամսոնյանը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում