Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակում ևս երկու ընտանիք բնակարան է ստացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր քաղաքում, օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական նախաձեռնության շրջանակում օրերս շահառուներին հանձնվել են 24 և 25-րդ բնակարանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գուգարաց թեմի դիվանից, Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ պոլսահայ լոսանջելոսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների կողմից Վանաձորում գնվել է բնակարան և իբրև նվեր հատկացվել Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանի 5/1-7-20 տնակում բնակվող 7 հոգուց բաղկացած Ասլիկյանների ընտանիքին:

Սրբազան Հոր նախաձեռնությամբ և ստամբուլահայ բարերար Օնիկ Նալբանդ-Քազարի ֆինանսավորմամբ Արդվի համայնքում գնվել է 25-րդ առանձնատունը՝ 10 հոգանոց Գասպարյան ընտանիքի համար:

Արդվի գյուղի կիսաքանդ տան փոքրիկ առանձնասենյակը , որտեղ տարիներ շարունակ ապրում էր Գասպարյան ընտանիքը, անբարենպաստ էր բազմանդամ ընտանիքի կենցաղային պահանջները բավարարելու համար:

Գնվել է տան կից հատվածը՝ ընտանիքին ընձեռելով հնարավորություն ապրելու ընդարձակ և հարմարավետ տան մեջ: Ամբողջությամբ քանդվել և վերանորոգվել է տան տանիքը:

«Վանաձոր քաղաքում, օրհնությամբ և նախաձեռնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, 2015 թվականին սկիզբ դրվեց «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է գնել բնակարաններ Լոռու մարզում տնակային ավանների կամ վագոն-տնակներում բնակվող բազմազավակ, կարիքավոր ընտանիքների համար: «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիրը բարի կամքի արտահայտության դրսևորում է, մեր մարզի ազգաբնակչության սոցիալապես անապահով խավի նկատմամբ: Այն իրականացվում է հայրենասիրական, մարդասիրական նկատառումներով, կարեկցանքի անկեղծ մղումով:

Առ այսօր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ՝ ծրագրով հատկացված 25 բնակարաններից 22-ը գնվել են նրա անմիջական բարեկամների ու ընկերների անհատական նվիրատվություններով, ովքեր բնակվում են Հայաստանում և արտերկրում, իսկ դրանցից 3-ը Սրբազան Հոր հանձնառությամբ Վանաձորում կազմակերպված համաքաղաքային հանգանակության միջոցով:

Բնակարան ստացող ընտանիքները ընտրվում են ծրագիրը համակարգող հանձնախմբի որոշմամբ, նրանց փաստացի նյութական պայմանների գնահատման՝ ընտանիքի անդամների քանակի, աշխատունակության, զբաղվածության, հաշմանդամության և այլ՝ սահմանված չափորոշիչների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ