Կիրո Մանոյանը Արցախին բանակցային կողմ դարձնելը հնարավոր է համարում Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելու միջոցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի մասնակցությունը շատ կարևոր է: Սակայն դա հնարավոր է, եթե Հայաստանը իրական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Հակամարտության կարգավորման համար բանակցություններում Արցախի մասնակցությունը միշտ էլ կարևոր է: Արցախի մասնակցության կարևորությունը միշտ էլ շեշտվել է, սակայն Արցախի մասնակցությունը չի կարող փոխարինել Հայաստանի մասնակցությանն այնպես, ինչպես Հայաստանի մասնակցությունը չի կարող փոխարինել Արցախին: Սակայն հարցն այն է, թե դա ինչպես է պարտադրվելու Ադրբեջանին: Կարծում եմ, որ դա հնարավոր կլինի Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելով: Իսկ Ադրբեջանի վրա իրական ճնշում կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»,-ասաց Մանոյանը:

Մանոյանի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է լրջանա բանակցություններում:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը