Հասարակական

Հակոբ Արշակյանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրեց, որ միջպետական ճանապարհների սպասարկումը ձմռանը կիրականացվի պատշաճ

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրեց, որ միջպետական ճանապարհների սպասարկումը ձմռանը կիրականացվի պատշաճ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ միջպետական ճանապարհների սպասարկումը ողջ ձմռան ընթացքում պատշաճ կիրականացվի:

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը պատրաստ է սպասվող առատ տեղումներին:

«Միջպետական ճանապարհների սպասարկմանը պատրաստ ենք, այդ թվում՝ տեխնիկայի առումով: Որոշ հատվածներում բանակցությունների մեջ ենք, քանի որ որոշ խնդիրներ կան սպասարկողների հետ կապված: Որոշ տեղերում ձյունն արդեն տեղացել է և պատվով տակից դուրս ենք եկել ու այդպես էլ կշարունակենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ, նա նշեց, որ նախանշված են բոլոր վտանգավոր կետերը, որտեղ համագործակցում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում