Գյումրին Իտալիայի հետ համագործակցության նոր հեռանկարներ ունի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Գյումրին Իտալիայի հետ համագործակցության նոր հեռանկարներ ունի: Դրանք կարող են լինել ինչպես մշակութային, այնպես էլ պատմական ժառանգության բնագավառները ներառող: Այս մասին դեկտեմբերի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն: Հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են երկուստեք համագործակցությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իտալիայի հյուպատոսարանը Գյումրիում է, և դա է արտակարգ և լիազոր դեսպանի՝ Գյումրի ավելի հաճախ այցելելու հիմնական պատճառը: Թեև յոթերորդ անգամ էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն Գյումրի գալիս, բայց առաջին անգամ էր հանդիպում Գյումրու քաղաքապետին: Հանդիպումն էլ առիթ էր ներկայացնելու հետագա համագործակցության ոլորտները և տպավորությունները:

«Մենք շատ բաներ ունենք, որ մեզ միավորում է, ամենակարևոր հանգամանքը, որ մեզ կապում է, մեր անցյալի գիտակցությունն է, բայց միայն անցյալը չէ՝ այն, ինչ տեսնում եմ Հայաստանում, Գյումրիում, նաև իմ տանը՝ այն էներգիան է, որը կնպաստի, որ մեր ազգերն ապագայում ավելի խորացնեն իրենց համագործակցությունը: Գյումրիում դուք ունեք փոքր Իտալիա, որն այստեղ ստեղծել է Հայաստանում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն: Ես բավական յուրահատուկ կապ ունեմ Գյումրու հետ»,- նշեց Վինչենցո դել Մոնակոն՝ խոստանալով, որ այսուհետ էլ կփորձեն ծրագրերում ներառել Գյումրին :

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց՝ Իտալիայի նախկին դեսպանի հետ բավական արդյունավետ համագործակցել են, այդ համագործակցությունը ակնկալվում է նաև հիմա:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում