Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում Է ծննդյան 82-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում Է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել Է Հռոմի քահանայապետի 82 տարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հովվապետին առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել Է ավելի քան 90 տարի առաջ: Երեխաները Պապի մոտ ունկնդրության Էին եկել ծննդյան օրվա նախօրյակին եւ նրան են մատուցել մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված Էր ամանորյա տոների խորհրդանիշերով՝ տոնածառերի եւ ձնեմարդկանց փոքրիկ պատկերաքանդակներով:

2013 թվականին ընտրված քահանայապետը շարունակում Է ապրել Վատիկանի «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում՝ Առաքելական պալատի հարկաբաժիններն օգտագործելով որպես աշխատանքային առանձնասենյակ: Արգենտինայից տեղափոխվելով Վատիկան՝ Ֆրանցիսկոսը չի դավաճանել «հասարակ քահանայի» շատ սովորությունների:

Նա ամեն առավոտ իր օրն սկսում Է 4:45-ին եւ, իր իսկ խոստովանությամբ՝ հաճախ Է արտասանում «Լավ տրամադրության աղոթքը»: «Հումորի զգացումն այն բարիքն Է, որը ես խնդրում են Աստծուց»,- պատմել Է Ֆրանցիսկոսը: Պապի եւս մեկ գաղտնիքը ամուր առողջ քունն Է: Քահանայապետը քնում Է օրական վեց ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում