Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում:

«Ես և Պուտինն առաջարկեցին հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին: Նա (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) ասաց՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը և կօկուպացնի Ղարաբաղը: Ես և Պուտինը խոստացանք, որ կներգրավենք մեր զորքերը և թույլ չենք տա անել դա: Նա մերժեց առաջարկը»,- պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով: «Նրանք (Վրաստանն ու Ադրբեջանը, - խմբ.) խողովակ էին անցկացնում: Կարծում եմ, որ դա գազատար խողովակ էր, որը շրջանցում էր Հայաստանը»,- նշել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն պատմել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրեց խոսել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի այդ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով: «Ես այցելեցի Հայաստան՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելու և այդ մեսիջը փոխանցելու համար: Նա մերժեց»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները