Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայերեն և անգլերեն տարբերակներով դրվեցին ընթերցողների սեղանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքում զետեղվել են Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններն ու բալլադները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկլեզու գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող մանուկների և պատանիների գրքերի շնորհանդես-տոնավաճառի շրջանակում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Գրքում ներառվել են նաև Թումանյանի մշակումները հայոց բանահյուսությունից: Սա կարևոր աշխատանք եմ համարում, քանի որ այս գործերը նախկինում չեն թարգմանվել անգլերեն: Դա մեծ բաց էր, որը որոշեցի լրացնել»,-ասաց գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ փոքրուց Թումանյանն իր ուղեկիցն է եղել, անգիր գիտի նրա բանաստեղծությունները: «Ի սկզբանե որոշել էի Թումանյանի գործերը թարգմանել ոչ թե ժամանակակից, առօրյա գործածական բառերով, այլ այն ոճական առանձնահատկություններով, որոնք մոտ են անգլիական դասական գրողներին»,-նշեց Կարապետյանը:

Թարմ, գունեղ նկարազարդումներով գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների համար իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:

Զվարճալի և իմաստալից բանաստեղծությունների ու բալլադների անգլերեն թարգմանությունները, հարազատ մնալով թումանյանական ոգուն, պոեզիայի յուրօրինակ, գողտրիկ նմուշներ են ներկայացնում:

Գրքում ընդգրկված գործերը, մատչելի լինելով երեխաներին, գրավիչ և հետաքրքիր են նաև մեծահասակ ընթերցողի համար։

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել