Քաղաքականություն

Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար

2 րոպեի ընթերցում

Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ, ընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թիվ 2/46 ընտրական տեղամասում Շիրինյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի, վեհի համար»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Շիրինյանը նշեց, որ ընտրարշավն իրենց համար հաջող է անցել։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Քնարիկ Կարապետյանի խոսքով՝ իրենց մոտ ընտրությունն ընթանում է բնականոն հունով։

«Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 140 հոգի։ Խախտումներ չեն եղել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում