Ռուսաստանը մտքափոխվել է Ադրբեջանին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքի հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվելէ ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնելէ «Կոմերսանտ» թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ ռուս զինվորականները համարել են, որ այդ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանական տարբերակը կարող Է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել ՌԴ կասպիական նավատորմի նավերի համար, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում:

Թերթը, հղում անելով մի աղբյուրի, որը ծանոթ Է իրադրությանը, նշում Է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը նախաստորագրել Էին պարտավորագիր, որը նախատեսում Էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի եւ մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես Էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում Է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումների թեման այժմ չի քննարկվում, քանի որ առկա Է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չԷնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել Է թերթի աղբյուրներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն العربية English Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին